Ռուսաստանը կարող է կորցնել իր մրցունակությունն ու ինքնիշխանությունը, եթե նրա միակ արտահանվող ապրանքները լինեն նավթն ու գազը։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը լրագրող Պավել Զարուբինին տված հարցազրույցում, մեկնաբանելով այն պնդումը, թե Ռուսաստանը պետք է հրաժարվի ավտոմեքենաների արտադրությունից։ Ըստ Պուտինի՝ երկրին անհրաժեշտ է տեխնոլոգիական անկախություն՝ համաշխարհային ասպարեզում մրցունակ մնալու համար։               
 

ԵՊՀ-ում կարող է «ԵՊՀ Մոլ» բացվել

ԵՊՀ-ում կարող է «ԵՊՀ Մոլ» բացվել
29.12.2024 | 07:08

ԵՊՀ-ում կայացած հոգաբարձուների խորհրդի նիստի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, քննարկվեց ԵՊՀ տարածքի մի մասը վարձակալության տրամադրելու վերաբերյալ առաջարկությունը:

Առերևույթ անհայտ մնաց առաջարկության հեղինակը, սակայն առաջարկությունն ընդունվեց:

Ըստ այդմ, որոշվեց ԵՊՀ տարածքների մի մասը վարձակալության տրամադրել: Բացի դրանից` ԵՊՀ հոգաբարձուների խորհուրդը որոշեց, որ ԵՊՀ կենտրոնական մասնաշենքում պետք է հուշանվերների խանութ բացվի:

Դե, ինչ:

Շնորհավորում եմ:

Մաղթում եմ, որ ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի հաջորդ նիստում ԵՊՀ տարածքում «ԵՊՀ Մոլ» կառուցելու վերաբերյալ որոշում կայացվի:

Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ

Դիտվել է՝ 5029

Մեկնաբանություններ